Այսօր: Ուրբաթ, 31 Մայիսի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.05.24 Բարի գալուստ Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական էջ

Հարգելինե՛րս,

Ուրախ եմ ողջունելու Ձեզ Ալագյազ համայնքի պաշտոնական էջ այցելելու համար: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Ալագյազ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ:

Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:

Համայնքի ղեկավար՝ Ջասմ Մախմուդով

30.05.24 Հայտարարություն
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ․ ՀՕ-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ․-ի 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի 2024թ․-ի հունիսի 26-ին Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրի դպրոցի շենքում ժամը 12:00-ին տեղի կունենա «Ճանշին գրուպ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Ալագյազ համայնք, Ճարճակիս վարչական բնակավայր, 9-րդ փողոց 1 հասցեում կրթահամալիրի կառուցման վերաբերյալ (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ) առաջին հանրային լսում։Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել ... Մանրամասն
29.05.24 Շրջայց վարչական բնակավայրեր
Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը աշխատակազմի և ավագանու անդամների հետ շրջայց կատարեց համայնքի Ալագյազ, Ճարճակիս, Ջամշլու, Կանիաշիր և Միջնատուն բնակավայրեր: Ուսումնասիրեցին 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացված և 2024 թվական տեղափոխված սալիկապատման աշխատանքները և
կապալառու կազմակերպության կողմից վերացված թերությունները, առկա բացթողումների վերաբերյալ տրվեց նոր հանձնարարականներ:
28.05.24 Շնորհավոր Մայիսի 28
Այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության տոնի կապակցությամբ, Ալագյազի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի գլխավորությամբ այցելեցին «Վերածնունդ» հուշահամալիր, որտեղ ծաղիկներ խոնարհեցին Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշակոթողին,
որը հավերժացնում է Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի փառքը, որոնց շնորհիվ 1918 թվականի այս օրը կերտվեց հայոց անկախությունը:
26.05.24 Սելավատարների մաքրման աշխատանքներ

Ալագյազ համայնքի Ռյա Թազա բնակավայրում վաղ առավոտից իրականացվում է սելավատարների մաքարման աշխատանքներ։

14.05.24 Կայացավ ավագանու հերթական նիստը

Ալագյազի համայնքապետարանի նիստերի դահլիճում 2024 թվականի մայիսի 14-ին կայացավ համայնքի ավագանու հերթական նիստը, որը վարում էր համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը: Ներկա էին ավագանու վեց անդամ:

Նիստի հղումը՝ 
https://www.youtube.com/watch?v=ugl2EzBTEBw&embeds_referring_euri=https%3A%2F%2Falagyaz.am%2F&source_ve_path=Mjg2NjY&feature=emb_logo

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner