Այսօր: Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2025թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.09.25 Բարի գալուստ Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական էջ

Հարգելինե՛րս,

Ուրախ եմ ողջունելու ձեզ Ալագյազ համայնքի պաշտոնական էջ այցելելու համար: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Ալագյազ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ:

Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:

Համայնքի ղեկավար՝ Ջասմ Մախմուդով

01.09.25 Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ
📖Սիրելի աշակերտներ, հարգելի մանկավարժներ և ծնողներ,Շնորհավորում եմ բոլորիդ #սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկ յուրովի առանձնահատուկ ու պարտավորեցնող է բոլորիս համար: Արդի փոփոխությունների ժամանակաշրջանում գիտելիքն ու կրթությունն են այն հիմնական հենասյուները, որոնցով մարդը, հասարակություններն ու պետությունները պետք է կարողանան հաղթահարել ամենատարբեր մարտահրավերներն ու խնդիրները:Սիրելի՛ առաջին դասարանցիներ և առաջին կուրսեցիներ, առանձնահատուկ ուզում եմ ձեզ մաղթել խաղաղ ընթացք ձեր կյանքի այս նոր փուլում, որտեղ պետք է սովորեք, գիտելիք ու փորձ ձեռք բերեք և հարստացնեք մեր հանրության մտավոր ներուժը, որը ոչ միայն մեր պետության զարգացման ու ... Մանրամասն
01.09.25 Նվերներ առաջին դասարան հաճախող երեխաներին

Ալագյազի համայնքապետարանը չխախտելով գեղեցիկ ավանդույթը սեպտեմբերի 1-ին առաջին դասարան հաճախող երեխաներին նվիրեց դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:🎒

22.08.25 Կանգառների կառուցում

📍Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Ռյա Թազա, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են կանգառների կառուցման աշխատանքներ:

21.08.25 Կրթահամալիրի կառուցում Ռյա Թազա բնակավայրում

🔗ՀՀ Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով Ալագյազ համայնքի Ռյա Թազա վարչական բնակավայրում ընթանում են 144 տեղ հզորությամբ (144 աշակերտ և 40 մանկապարտեզի սան) կրթահամալիրի կառուցման շինարարական աշխատանքները:

20.08.25 Հանդիսությունների սրահ
 Ալագյազ համայնքի 11 վարչական բնակավայրերի համար նախատեսված համայնքային կենտրոնի (հանդիսությունների սրահի) կառուցման աշխատանքները ավարտվել են:
✅Արտաքին բարեկարգման աշխատանքները կիրականացվի ՀՀ կառավարության և Ալագյազի համայնքապետարանի ֆինանսական միջոցներով:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner